Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

20/8/2025 15:04

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և պատմական ամուր կապերի վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների բարեկամությանը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Հունգարիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։