Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

20/8/2025 16:20

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը Պատգամավորը համապատասխան դիմումն արդեն ներկայացրել է ԱԺ նախագահին. այս մասին հայտնել են ԱԺ լրատվականից: Ավելի ուշ արդեն հրապարակվել է ԱԺ նախագահի հայտարարությունը. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը 2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: