Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգվեց

20/8/2025 19:27

«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալներից Լիդիա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր՝ օգոստոսի 20–ին, դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց անփոփոխ թողնել Մանթաշյանի խափանման միջոց կալանքը եւ այն երկարաձգել 3 ամսով։ Ըստ դատավորի՝ դեռ վտանգ կա, որ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում Մանթաշյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին։