Պատրաստ են ամեն ինչի` միայն թե մնան իշխանության

20/8/2025 19:32

«Սրբազան շարժման» գործով Լիդյա Մանթաշյանի նկատմամբ դատարանի վճիռը` 3 ամսով երկարաձգելու կալանքի ժամկետը, պարզապես ցույց է տալիս, որ գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու,- ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանն է գրել. «Շատերը կասեն, որ պարտվողականությունն արդարացնող ուժն առաջին անգամ չէ, որ հաշվեհարդար իրականացնելիս որևէ բան հաշվի չի առնում, ինչը չեմ առարկում, բայց այս մոտեցումը ռեժիմի համար դարձել է առօրյա գործիք: Սեփական հասարակությանն ահաբեկմամբ կառավարողները պատրաստ են ամեն ինչի` միայն թե մնան իշխանության և շարունակեն ծառայություններ մատուցել իրենց արտաքին հովանավորներին»,- նշել է պատգամավորը: