Օրենք, իրավունք, բարոյականություն… դատարանում տեղ չունեն
20/8/2025 20:19

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Դատարանը երեք ամսով երկարաձգեց Լիդյա Մանթաշյանի կալանքը։ Ցավոք, սա կանխատեսելի որոշում էր։ Կանխատեսելի էր, որովհետև քաղաքական որոշում է։ Օրենք, իրավունք, բարոյականություն… նման գործոններն այս դատարանում տեղ չունեն։ Այստեղ Ֆարխոյանն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Նրա մնացած որոշումներն էլ հստակ կանխատեսելի են։ Ճիշտ այնպես, ինչպես կանխատեսելի է Բաքվում ընթացող «դատավարությունը»։ Երկու այդ գործընթացների մեջ միայն մեկ տարբերություն կա՝ Բաքվում ամեն ինչ շատ ավելի լավ է կազմակերպված»։