Երկրաշարժ՝ Վրաստանում

20/8/2025 23:58

Այսօր Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Грузия Online-ը։ Երկրագիտությունների և սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Սենակի քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք՝ Գահոմելա գյուղում, գրանցվել է 3,8 մագնիտուդով երկրաշարժ։ Սագունիո գյուղում գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ։