Մեքենան այրվել է, զոհ կա

21/8/2025 00:00

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները կոտրելով ավտոտնակի երկաթե դռան փականը բացել են այն և ներսում անգիտակից վիճակում հայտնաբերել են տղամարդու, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 17 հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Վիրավորին տեղափոխելուց հետո հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի ավտքոմեքենան կարելի է ասել ամբողջությամբ ներսի հատվածը վերածվել է մոխրի։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու, ավտոտնակի սեփականատիրոջ ինքնությունը։