Լարսը փակ է բեռնատարների համար

21/8/2025 17:15

Հյուսիսային Օսեթիայում դադարեցվել է բեռնատար տրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը: «Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները` օգոստոսի 21–ին Մոսկվայի ժամանակով 02:00-ից արգելվել է «Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր» հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով», – ասված է հաղորդագրության մեջ: Երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությունից հետո։