Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

21/8/2025 18:52

Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր` Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 25-ից հետո՝ կալանքի 2-ամսյա կալանքը լրանալուց հետո։ Նշենք, որ նա ևս անցնում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի նախնական կալանքը: Դատավոր Կարեն Ֆարխոյանը Արման Իսրայելյանի և Վահագն Չախալյանի կալանքը ևս երկարաձգեց 3 ամսով։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):