Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին

22/8/2025 15:12

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում: