«Սրբազան պայքարի» աջակիցների կալանքը երկարաձգվեց
22/8/2025 16:10

Դատարանը «Սրբազան պայքարի» աջակից Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել է 3 ամսով։ Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Տիգրան Գլստյանը Բագրատ Սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով մեղադրյալներից մեկն է։
«Իմ չորս անչափահաս երեխաների դաստիարակությունից ես զրկված եմ միայն այն պատճառով, որ քննություն օբյեկտիվ չի անցկացվում»,- դատարանին դիմելով՝ ասել է Տիգրան Գալստյանը:
Եվս 3 ամսով երկարաձգվել է նաև «Սրբազան պայքարի» աջակից Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը: