Օդի ջերմաստիճանը կբարձրանա
22/8/2025 17:55

Օգոստոսի 23-ին և 24-ին մեր երկիրը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Հատկապես շատ շոգ կլինի օգոստոսի 24-ին, ամենատաք գոտին կրկին Արարատյան դաշտավայրն է և Երևանը, որտեղ օդի ջերմաստիճանը կհասնի 37-39 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում՝ այդ թվում նաև Երևանում, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։