Դիլիջանի թունելը փակ է

23/8/2025 11:12

Դիլիջանի թունելը այսօր մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Կատարվում են թունելի երթևեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։