Ռուսական կործանիչը բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակին

24/8/2025 10:38

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:15-ի սահմաններում ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա` ճաղավանդակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Այս պահին ՀՀ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների գլխավորությամբ դեպի Էրեբունի օդանավակայան երթևեկությունը դադարեցրել են։