Ավելի քան 60 չվերթ է հետաձգվել Սանկտ Պետերբուրգում
24/8/2025 11:52

Սահմանափակումների պատճառով Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ավելի քան 60 չվերթ երկու ժամից ավելի հետաձգվել է, 39-ը՝ ուղևորվել այլընտրանքային օդանավակայաններ․ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանի օպերատոր «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ» ընկերության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ «Պուլկովո» օդանավակայանը մոտ 18 ժամ է, ինչ աշխատում է օդային տարածքի սահմանափակումների պայմաններում։
«Այս ընթացքում, համաձայնեցնելով համապատասխան գերատեսչությունների հետ, մենք կարողացել ենք ընդունել 65, ուղարկել՝ 63 չվերթ և սպասարկել ավելի քան 17 հազար ուղևորի։ 39 չվերթ ուղևորվել է այլընտրանքային օդանավակայաններ, իսկ 60-ից ավելի չվերթներ հետաձգվել են 2 ժամից ավելի»,- ասված է հաղորդագրության մեջ։