Պայթյուն՝ Մոսկվայի «Մանկական աշխարհ»-ում․ զոհ կա

24/8/2025 16:27

Մոսկվայի «Մանկական աշխարհ»-ում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն։ Եվս երեք մարդ տուժել է, երկուսը հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ, հայտնում է մայրաքաղաքի առողջապահության վարչության Telegram-ալիքը։ ««Մանկական աշխարհ»-ի երրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տուժել է երեք մարդ։ Երկուսը հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ, մեկին օգնություն է ցուցաբերվում տեղում», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։