Ըստ Քըլըչի՝ «Զանգեզուրի միջանցքը» խաղաղություն կապահովի

25/8/2025 12:18

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը կապահովի Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մեթին Քըլըչը։ ««Զանգեզուրի միջանցքը» երկաթուղային և ցամաքային ճանապարհներով կկապի Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ խաղալով Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջի կարևոր դեր։ Նախագծի իրականացումը նաև կապահովի խաղաղություն Հարավային Կովկասում: Կարևոր է նաև, որ Հայաստանը ցուցաբերում է խաղաղության պատրաստակամություն և հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցքից» դուրս մնալը տնտեսապես անշահավետ է: Հատկապես նշանակալից է, որ միջանցքը թույլ կտա Նախիջևանին, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, դուրս գալ շրջափակումից»,- ասել է նա