Երևի վերևից պահանջ կա` ընդդիմության համար ամեն ինչ փակ է

25/8/2025 12:19

ՊՆ-ն այնքան է տարվել փաշինյանական «բեզպրեդելությամբ», որ որոշել է՝ կարելի է օրենք խախտել, իրեն հասցեագրված գրություններին չարձագանքել,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրել. «Նույնիսկ այն դեպքում, որ գրությամբ ստիպված հիշեցնում ես, որ սահմանված ժամկետում չեն պատասխանել գրությանդ, կրկին նույն դատարկությունն է: Սուրեն Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է` ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, տարբեր կալիբրի հյուրեր ընդունել-ճանապարհելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի: Երևի վերևից պահանջ կա` ընդդիմության համար ամեն ինչ փակ է, իսկ արտաքին հովանավորներն էլ ամեն ինչի վրա աչք են փակում` կանցնի կգնա: Չի´ անցնի»,- գրել է Աբրահամյանը։