Էրդողանը՝ Հայաստանով անցնող միջանցքի մասին

25/8/2025 15:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Նա ասել է, որ դրա բացումը կմեծացնի արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի տարածաշրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կընդլայնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը։ «Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար»,- ասել է Էրդողանը։