Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ

25/8/2025 15:50

Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ «Հետք»-ին ուղևորներից մեկը փոխանցել է, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։ Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։ Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։ Ուղևորները Երևան կտեղափոխվեն այլ ինքնաթիռով, թռիչքը նախատեսվում է Փարիզի ժամանակով 13։30 (Երևանի ժամնակով՝ 15։30)։