Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխվել է

25/8/2025 19:05

Իշխանության յուրացման նախապատրաստության գործով «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը: «Պաշտպան Կոչուբաևի միջնորդությունը վերջապես բավարարվեց։ Դատավոր Գագիկ Հարությունյանի կայացրած որոշումը կարելի է համարել արդարադատության օրինակելի դրսևորում»,- գրել է Երիցյանը: