Զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

26/8/2025 09:48

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։