Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

26/8/2025 09:50

Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։ «Ի պատասխան ԶԼՄ հարցումների Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։ Հիշեցնենեք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։