Ադրբեջանի նախարարների կաբինետը հատուկ նիստ կանցկացնի

26/8/2025 16:38

Ադրբեջանի նախարարների կաբինետում տեղի կունենա հատուկ նիստ՝ նվիրված Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին; Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստը կկայանա այսօր: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: