«3+3» ձևաչափն արդարացրել է իրեն

26/8/2025 16:40

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային: Նա նշել է, որ «Հարավային Կովկասի երկրները պետք է ուժեղացնեն անդրտարածաշրջանային միջամտության կանխարգելման տարածաշրջանային մեխանիզմները, եւ Իրանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»: ««3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում։ Այն ստեղծվել է տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցությունների համար, որոնց մեջ ընդգրկված են նաև Ադրբեջանը և Հայաստանը, ինչպես նաև պետություններ, որոնք ընդգրկում են Հարավային Կովկասի տարածքը։ Մինչ այսօր տարբեր երկրներում անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ, և առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։ Այս մեխանիզմը արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,-նշել է նա։