Սպասվում է, որ Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին

26/8/2025 16:47

Սպասվում է, որ Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում և ակնկալվում է, որ այդ հարցով որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»,-ասել է Բայրամովը: