Բայրամովը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման մասին

27/8/2025 09:24

Ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից լրացուցիչ խթան է հաղորդել խաղաղության գործընթացին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։ «2023 թվականի «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո, Ղարաբաղի հարցը, որը Հայաստանը վաղուց փորձում էր առաջ մղել բանակցային գործընթացում, ամբողջությամբ հանվեց բանակցությունների սեղանից։ Իսկ ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից նոր իրողությունների ֆոնին՝ նրանց մանդատի ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին»։