Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. Նեթանյահու
27/8/2025 12:07

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ
հարցազրույցում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, գրում է caucasus-chronicle.com-ը։
Կայքը նշում է, որ սա պատասխան էր հարցազրույց վարողի հարցին, ով նշեց, որ ինքը կակնկալի, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նեթանյահուն պատասխանել է, որ կարծում է, որ «Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»:
Այդպիսի օրենք, սակայն, Քնեսեթը չի ընդունել։
Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա, խնդրեմ»։
Պատրիկ Բեթ-Դեյվիդը X-ի իր էջում տեղադրել է հարցազրույցը ու կից գրել․
«Վարչապետ Նեթանյահուն պաշտոնապես ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը»։