Ամառն առաջիկա օրերին չի նահանջելու

27/8/2025 12:57

Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում,- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է հայտնել: «Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը չի նվազի, օգոստոսի 30-ից սեպտեմբերից 1-ը ջերմաստիճանը կբարձրանա։ Եթե մինչև օգոստոսի 29-ը Արմավիրում, Արագածոտնում, Կոտայիք նախալեռներում, Երևանում երեկոյան ժամերին ունենալու ենք լեռնահովտային քամիներ, օգոստոսի 30-ից դրանք կդադարեն»,- ասել է Սուրենյանը։