Քոբուլեթիում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել

27/8/2025 14:56

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հայ 24-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է գյուղի վարչական ղեկավար Տիգրան Պողոսյանը։ Վարչական ղեկավարը նշել է, որ Սերգեյը հանգստի էր մեկնել Քոբուլեթի, բայց թե ում հետ էր մեկնել և ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, չգիտի։ «Ընտանիքի անդամների հետ դեռևս չեմ հանդիպել, չեմ զրուցել, մանրամասների չեմ տիրապետում»,– ասել է Պողոսյանը։