Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

27/8/2025 16:24

Նարեկ Մկրտչյանն այսօր ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է հրամանագրի մեջ։