Ռուբեն Հակոբյանն ազատ է արձակվել

27/8/2025 19:07

Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացվել է, նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից: Մինչև այդ, դատարանը մերժել է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը: Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել են հուլիսի 19-ին` իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։