Մինսկի խմբի լուծարման մասին դիմումը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում

28/8/2025 16:37

Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն։ Այս մասին օգոստոսի 28-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը: Ալիևը նշել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված վաշինգտոնյան հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլեր են խաղաղության գործընթացում: