Փաշինյանը կմեկնի Չինաստան, ապա՝ Ճապոնիա
29/8/2025 13:13

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Այցի շրջանակում Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։
Այցի շրջանակում Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։
Իսկ սեպտեմբերի 4-ից Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում:
Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:
Սեպտեմբերի 5-ին Փաշինյանը Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը: