Ռուսաստանը չի առաջարկել արտատարածքային ռեժիմ
29/8/2025 18:57

Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու համար: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր տարածքը ԵԱՏՄ շրջանակներում՝ նման ռեժիմը նույնիսկ տեսական մակարդակում չէր կարող քննարկվել»,- ասել է նա: