Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

30/8/2025 17:20

Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, շեշտել առկա ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան–Իրան երկկողմ շփումների շարունակականությունը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը: