Լվովում uպшնվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահը
30/8/2025 17:34

Շաբաթ օրը Լվովում կրակոցից սպանվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Ուկրաինայի ոստիկանությունը շաբաթ օրը կեսօրին հայտնել է, որ Լվովում փոխհրաձգության ժամանակ սպանվել է հայտնի հասարակական և քաղաքական գործիչ՝ առանց նրա անունը նշելու։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ զեկուցել են Պարուբիի սպանության մասին։