Արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մտահոգիչ է

30/8/2025 22:21

Արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մտահոգիչ է և պետք է մշակել մեխանիզմներ՝ այդ անհանգստությունները նվազեցնելու համար, ISNA-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մուսավին Պատմական փաստերը վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի բացասական դերի մասին»,- նշել է նա։ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են: ԱԽ քարտուղարն իր հերթին ընդգծել է ներկա հարաբերությունների բարձր մակարդակը: Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչի շրջանակում Մուսավին ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը: Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը: