Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան

31/8/2025 11:03

Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան։ ՌԴ նախագահը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին և երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների առաջնորդների հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թիենծին (Չինաստան) է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Պուտինին Թիենծինի միջազգային օդանավակայանում դիմավորել է պատվո պահակախումբը: Ռուսաստանի նախագահի այցը կտևի չորս օր` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը: