Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան Չինաստանում
31/8/2025 17:15

Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Դեռ նախորդ շաբաթ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իր Ռուսաստան այցի թեմային, հայտնել էր, որ Չինաստանում սպասվում է իր ու Պուտինի շփումը:
Նշենք՝ Փաշինյանն արդեն հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը ՇՀԿ շրջանակում: