Շատ ուրախ եմ մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար

31/8/2025 20:22

Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ուրախ է այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև, և անվանել է երկրները եղբայրական, հաղորդում է РИА Новости-ն։ Հանդիպումը կայացել է դեմառդեմ ձևաչափով։ «Մեր օրակարգը միշտ էլ շատ հագեցած է։ Վստահ եմ՝ այսօրվա օրակարգն էլ այդպիսին է, դա ակնհայտ է։ Շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են մեր միջև, մեր անձնական երկխոսության, և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար»,-ասել է Փաշինյանը հանդիպման ժամանակ։