Փաշինյանը մասնակցել է Սի Ծինփինի անունից տրված ընդունելությանը

31/8/2025 20:26

Փաշինյանը տիկնոջ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների և նրանց տիկնանց տրված պաշտոնական ընդունելությանը։ Ընդունելության մասնակիցներին դիմավորել են ՉԺՀ նախագահը՝ տիկնոջ հետ միասին, որից հետո կայացել է արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություն։ Միջոցառման ընթացքում Փաշինյանը զրույցներ է ունեցել մի շարք պետությունների ղեկավարների հետ։