Հզոր երկրաշարժ՝ Աֆղանստանում

1/9/2025 13:11

Աֆղանստանում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 622-ի, ավելի քան 1500 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ցնցումները գրանցվել են Կունարի և Նանգարհարի նահանգներում, որտեղ բազմաթիվ տներ են ավերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են փլատակներում մնացածներին գտնելու համար։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավելի մեծ թվով մարդիկ՝ 610, զոհվել են Կունարի նահանգում, 12-ը՝ Նանգարհարում։