Էրդողանը գոհ է խաղաղության գործընթացից
1/9/2025 13:14

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ընթացքից։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը ներկայացրել է բանակցությունների մանրամասները։
«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և շարունակելու է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև նշել է, որ «ընթանում է Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի գնահատականը»։