Ալիևը Շանհայում խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ից
1/9/2025 15:42

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը,- Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին՝ երկրի սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ:
«Ադրբեջանին և Չինաստանին կապում են ջերմ, բարեկամական հարաբերությունները և համապարփակ ռազմավարական գործընկերությունը: Այս հարաբերությունների խորացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է»,- ասել է Ալիևը: