Գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա. ԱԳՆ

1/9/2025 19:36

Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ. այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,– հայտնել է խոսնակը: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը վերոնշյան կազմակերպությանը։