Ամիրյան փողոցում մեքենա է պայթել
2/9/2025 16:09

ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։
«Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են»,- ասացին ՆԳՆ-ից։