Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում

2/9/2025 16:11

2020 թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում գերևարված Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտնում է, որ նա արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լուսիանա Մինասյանը մասնավորապես գրել է. «Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խորը ցավով է լցված։ Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ հացադուլ է անում։ Այն, ինչ պետք է լիներ հույսի մի պահ, վերածվել է անտանելի տխրության և վախի»։