Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ

2/9/2025 19:42

Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց դատարանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ։ Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդեց ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։