Միջամտությունը եկեղեցու գործերին՝ ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է

3/9/2025 15:05

Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է. այս մասին X-ի իր էջում գրել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ «Պարոն Փաշինյանի անվստահ և հիստերիկ բացականչությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք այս «ժողովրդավարության» մասին, որն այդքան հաճախ գովաբանվում է Արևմուտքի կողմից»,- գրել է նա: